Բժշկական եվ կլինիկական թափոնների ոչնչացում։
Հրավիրում ենք Ձեր ուշադրությունն այս արդի և կարևոր հարցին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ВОЗ) 1979թ. բժշկական թափոնները դասակարգել է վտանգավոր թափոնների դասին և վկայել է հատուկ ծառյությանների ստեղծման անհրաժեշտությունը՝ վերջիններիս վերամշակման համար:
Բազելի կոնվենցիան 1992թ. առանձնացրել է 45 տեսակից բաղկացած վտանգավոր թափոնների ցանկ, որի առաջին հորիզոնականը զբաղեցնում են կլինիկական թափոնները:
Աղտոտելով շրջակա միջավայրը՝ հողը, ջուրը, օդը՝ վերոհիշյալ թափոնները պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկության համար:
Դրանք պահանջում են հատուկ ուշադրություն և ենթակա են պարտադիր վերամշակման, քանի որ զգալիորեն տարբերվում են այլ տեսակի թափոններից: Կլինիկական թափոնների մեծ վտանգը նախ և առաջ պայմանավորված է դրանցում առկա տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներով, թունավոր, երբեմն նաև ռադիոակտիվ նյութերով: Եթե 1 գ կենցաղային աղբը պարունակում է 0.1-1 մլրդ մանրէներ, ապա բժշկական թափոնում այդ թիվը աճում է մինչև 200 - 300 մլրդ:
«ԷԿՈՊՐՈՏԵԿՏ» ՍՊԸ կազմակերպությունը զբաղվում է կլինիկական, բժշկական և այլ տարատեսակ թափոնների, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հարուցիչներով աղտոտված սննդամթերքի վերշակմամբ և ոչնչացմամբ: Այսօր սա համաշխարհային շատ կարևոր խնդիր է, քանի որ էպիդեմիոլոգիական և էկոլոգիական իրական սպառնալիք է ներկայացնում մարդկության և շրջակա միջավայրի համար:
Որպես կլինիկական և բժշկական՝ դասակարգվում են այն թափոնները, որոնք առաջանում են հետևյալ հաստատություններում ՝
- Առողջապահական հաստատություններ (հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, այդ թվում նաև ստոմատոլոգիական, դիսպանսերներ, շտապօգնության կայաններ, արյան փոխներարկման կայաններ, հիվանդների երկարատև խնամքի համար նախատեսված հաստատություններ, առողջարաններ և այլն):
- Դատաբժշկական փորձաքննության հաստատություններ:
- Լաբորատորիաներ (անատոմիական, պաթոլոգիական, կենսաքիմիական, մանրէաբանական, ֆիզիոլոգիական):
- Դեղատներ և դեղագործական արդյունաբերության հաստատություններ:
- Անասնաբուժական կլինիկաներ:
- Անասնաբուծական հաստատություններ (ֆերմաներ, թռչնաբուծական ֆերմաներ, մսամթերքի վերամշակման տարատեսակ կոմբինատներ):
Վերամշակման ամբողջ գործընթացը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:
Վերոհիշյալ թափոնները վերամշակվում և ոչնչացվում են ջերմամշակման եղանակով, հատուկ նախատեսված վառարաններում, որտեղ ջերմաստիճանը հասնում է մինչև 1300 C. Թափոնների ջերմամշակման վերջնական արդյունքը պասիվ և անվնաս կարծր մնացորդ է, որի ծավալը հարյուրապատիկ փոքր է թափոնի առաջնային ծավալից: Այն անվնաս գազանման պրոդուկտ է՝ ածխածնի օքսիդի և ջրի տեսքով: Դիօքսինի արտանետումը բացառվում է:
Գործընթացին առնչվող բոլոր գործողությունները (բեռնում, փոխադրում և այլն) իրականացվում է «ԷԿՈՊՐՈՏԵԿՏ» ՍՊԸ կողմից, որը նաև տրամադրում է պետական մարմիններին ներկայացվելիք փաստաթղթերի լիարժեք փաթեթ՝ նախապես երկկողմանի կնքված պայմանգրի հիման վրա:
Սիրով կպատասխանենք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:
Սպասում ենք Ձեզ, «Հետադարձ կապ» բաժնում: