ArmenianRussianEnglish (UK)

Հայաստան, ք.Երևան,
Նուբարաշենի խճուղի 20/1

Բժշկական թափոններ

Բժշկական եվ կլինիկական թափոնների վերամշակում - ոչնչացում  - Հրավիրում ենք  Ձեր ուշադրությունն այս արդի և կարևոր հարցին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ВОЗ) 1979թ. բժշկական թափոնները դասակարգել է վտանգավոր թափոնների դասին  և վկայել է  հատուկ ծառյությանների ստեղծման անհրաժեշտությունը՝   վերջիններիս վերամշակման համար :

Բազելի կոնվենցիան 1992թ. առանձնացրել է 45 տեսակից բաղկացած վտանգավոր թափոնների ցանկ, որի առաջին հորիզոնականը զբաղեցնում են  կլինիկական թափոնները:

 

 Աղտոտելով շրջակա միջավայրը՝ հողը, ջուրը, օդը՝ վերոհիշյալ թափոնները  պոտենցիալ վտանգ են ներկայացնում  մարդկության համար: 

Դրանք պահանջում են հատուկ ուշադրություն և ենթակա են պարտադիր վերամշակման, քանի որ զգալիորեն  տարբերվում են այլ տեսակի թափոններից:  Կլինիկական թափոնների մեծ վտանգը նախ և առաջ պայմանավորված է դրանցում առկա տարբեր ինֆեկցիոն  հիվանդությունների  հարուցիչներով, թունավոր, երբեմն նաև ռադիոակտիվ  նյութերով: Եթե 1 գ կենցաղային աղբը պարունակում է 0.1-1 մլրդ մանրէներ,  ապա բժշկական թափոնում այդ թիվը աճում է մինչև  200 - 300 մլրդ:

 

 «ԷԿՈՊՐՈՏԵԿՏ» ՍՊԸ կազմակերպությունը  զբաղվում է կլինիկական, բժշկական և այլ տարատեսակ թափոնների, ինչպես նաև կենդանական  ծագում  ունեցող հարուցիչներով աղտոտված  սննդամթերքի վերշակմամբ և ոչնչացմամբ:   Այսօր սա համաշխարհային շատ կարևոր  խնդիր է, քանի որ էպիդեմիոլոգիական և էկոլոգիական իրական սպառնալիք է ներկայացնում  մարդկության և շրջակա միջավայրի համար:

Որպես կլինիկական և բժշկական՝  դասակարգվում են այն թափոնները, որոնք առաջանում են հետևյալ հաստատություններում ՝

- Առողջապահական հաստատություններ (հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, այդ թվում նաև ստոմատոլոգիական, դիսպանսերներ, շտապօգնության կայաններ, արյան փոխներարկման կայաններ, հիվանդների երկարատև խնամքի համար նախատեսված հաստատություններ, առողջարաններ և այլն):

- Դատաբժշկական  փորձաքննության  հաստատություններ:

- Լաբորատորիաներ (անատոմիական, պաթոլոգիական, կենսաքիմիական, մանրէաբանական, ֆիզիոլոգիական):

- Դեղատներ  և  դեղագործական արդյունաբերության հաստատություններ:

- Անասնաբուժական կլինիկաներ:

- Անասնաբուծական հաստատություններ (ֆերմաներ, թռչնաբուծական  ֆերմաներ,  մսամթերքի վերամշակման տարատեսակ կոմբինատներ):

 

Վերամշակման   ամբողջ   գործընթացը  համապատասխանում  է  միջազգային  բոլոր  չափանիշներին:

Վերոհիշյալ   թափոնները  վերամշակվում և ոչնչացվում  են ջերմամշակման  եղանակով,   հատուկ նախատեսված վառարաններում, որտեղ ջերմաստիճանը  հասնում է մինչև  1300 C.  Թափոնների  ջերմամշակման  վերջնական  արդյունքը  պասիվ և անվնաս  կարծր  մնացորդ է, որի  ծավալը  հարյուրապատիկ   փոքր է թափոնի առաջնային ծավալից: Այն անվնաս գազանման պրոդուկտ է՝ ածխածնի օքսիդի և  ջրի տեսքով:    Դիօքսինի  արտանետումը բացառվում է:

Գործընթացին  առնչվող  բոլոր գործողությունները (բեռնում,  փոխադրում և այլն) իրականացվում  է «ԷԿՈՊՐՈՏԵԿՏ» ՍՊԸ  կողմից, որը նաև տրամադրում է  պետական մարմիններին ներկայացվելիք  փաստաթղթերի  լիարժեք  փաթեթ՝ նախապես երկկողմանի  կնքված պայմանգրի  հիման վրա:

 

 

Սիրով  կպատասխանենք  Ձեզ  հետաքրքրող բոլոր հարցերին:

 Սպասում ենք Ձեզ, «Հետադարձ կապ» բաժնում: 

 

 

 

 

Բժշկական եվ կլինիկական թափոնների վերամշակում

Բժշկական եվ կլինիկական թափոնների վերամշակում - ոչնչացում  - Հրավիրում ենք  Ձեր ուշադրությունն այս արդի և կարևոր հարցին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ВОЗ) 1979թ. բժշկական թափոնները դասակարգել է վտանգավոր թափոնների դասին  և վկայել է  հատուկ ծառյությանների ստեղծման անհրաժեշտությունը՝   վերջիններիս վերամշակման համար :

Բազելի կոնվենցիան 1992թ. առանձնացրել է 45 տեսակից բաղկացած վտանգավոր թափոնների ցանկ, որի առաջին հորիզոնականը զբաղեցնում են  կլինիկական թափոնները:

Աղտոտելով շրջակա միջավայրը՝ հողը, ջուրը, օդը՝ վերոհիշյալ թափոնները  պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդկության համար: 

Դրանք պահանջում են հատուկ ուշադրություն և ենթակա են պարտադիր վերամշակման, քանի որ զգալիորեն տարբերվում են այլ տեսակի թափոններից:  Կլինիկական թափոնների մեծ վտանգը նախ և առաջ պայմանավորված է դրանցում առկա տարբեր ինֆեկցիոն  հիվանդությունների  հարուցիչներով, թունավոր, երբեմն նաև ռադիոակտիվ նյութերով: Եթե 1 գ կենցաղային աղբը պարունակում է 0.1-1 մլրդ մանրէներ,  ապա բժշկական թափոնում այդ թիվը աճում է մինչև  200 - 300 մլրդ:

«ԷԿՈՊՐՈՏԵԿՏ» ՍՊԸ կազմակերպությունը  զբաղվում է կլինիկական, բժշկական և այլ տարատեսակի թափոնների, ինչպես նաև կենդանական  ծագում  ունեցող հարուցիչներով աղտոտված  սննդամթերքի վերշակմամբ և ոչնչացմամբ:   Այսօր սա համաշխարհային շատ կարևոր  խնդիր է, քանի որ էպիդեմիոլոգիական և էկոլոգիական իրական սպառնալիք է ներկայացնում  մարդկության և շրջակա միջավայրի համար:

Որպես կլինիկական և բժշկական՝  դասակարգվում են այն թափոնները, որոնք առաջանում են հետևյալ հաստատություններում ՝

Առողջապահական հաստատություններ (հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, այդ թվում նաև ստոմատոլոգիական, դիսպանսերներ, շտապօգնության կայաններ, արյան փոխներարկման կայաններ, հիվանդների երկարատև խնամքի համար նախտեսված հաստատություններ, առողջարաններ և այլն):

Դատաբժշկական  փորձաքննության  հաստատություններ:

Լաբորատորիաներ (անատոմիական, պաթոլոգիական, կենսաքիմիական, մանրէաբանական, ֆիզիոլոգիական):

Դեղատներ  և  դեղագործական արդյունաբերության հաստատություններ:

Անասնաբուժական կլինիկաներ:

Անասնաբուծական հաստատություններ (ֆերմաներ, թռչնաբուծական  ֆերմաներ,  մսամթերքի վերամշակման տարատեսակ կոմբինատներ):

Վերամշակման   ամբողջ   գործընթացը  համապատասխանում  է  միջազգային  բոլոր  չափանիշներին:

Վերոհիշյալ   թափոնները  վերամշակվում և ոչնչացվում  են ջերմամշակման  եղանակով,   հատուկ նախատեսված վառարաններում, որտեղ ջերմաստիճանը  հասնում է մինչև  1300 C.  Թափոնների  ջերմամշակման  վերջնական  արդյունքը  պասիվ և անվնաս  կարծր  մնացորդ է, որի  ծավալը  հարյուրապատիկ   փոքր է թափոնի առաջնային ծավալից: Այն անվնաս գազանման պրոդուկտ է՝ ածխածնի օքսիդի և  ջրի տեսքով:    Դիօքսինի  արտանետումը բացառվում է:

Գործընթացին  առնչվող  բոլոր գործողությունները (բեռնում,  փոխադրում և այլն) իրականացվում  է «ԷԿՈՊՐՈՏԵԿՏ» ՍՊԸ  կողմից, որը նաև տրամադրում է  պետական մարմիններին ներկայացվելիք  փաստաթղթերի  լիարժեք  փաթեթ՝ նախապես երկկողմանի  կնքված պայմանգրի  հիման վրա:

Սիրով  կպատասխանենք  Ձեզ  հետաքրքրող բոլոր հարցերին:

Սպասում ենք Ձեզ, «Հետադարձ կապ» բաժնում: 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբամշակում

Աղբամշակման գործարանի ստեղծման անհրաժեշտությունը Հայաստանում դեռ բավականին վաղուց է նկատվել, քանի որ օրեցօր աճող գործարանների կողմից թողարկվող թափոների քանակը ավելի ու ավելի է մեծանում, իսկ դրանցից արտանետվող թունավոր նյութերը պոտենցիալ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի էկոլոգիայի համար։ Զգալիորեն կատարելագործելով աղբամշակման կայանքը՝ կարելի է գործարանների օրգանական արտանետումներն այրել, վերամշակել և օգտագործել բարձրորակ դիզելային վառելիք ստանալու համար։ Աղբի, թափոնների բաղադրամասերը կառանձնացվեն եւ կօգտագործվեն, իսկ օրգանական աղբը կայրվի փոքր էլեկտրակայաններում։ Այրման գործընթացն իրենից ներկայացնում է հետևյալ փուլային անցումները․ պինդ քիմիական և օրգանական թափոնները այրման համակարգով բարձր ջերմաստիճանի պայմաններում արտադրում են գազ, այնուհետև կատարվում է օքսիդացման ռեակցիա, որի ընթացքում թափոնային նյութերի վնասակար բաղադրիչները օքսիդանում են, քայքայվում,ոչնչանում պահանջվող ջերմաստիճանում։

Ալյումինե դռների և պատուհանների պատրաստում

«ԷԿՈՊՐՈՏԵԿՏ» ՍՊԸ   առաջարկում է  ալյումինե պրոֆիլով  բարձրորակ  պատուհաններ:

Ալյումինե պրոֆիլը ավելի լայն տարածում է գտել պատուհանների արտադրության մեջ շնորհիվ  իր ունիվերսալության, և  պողպատի և պլաստիկ նյութերի համեմատ բազմաթիվ առավելությունների.

 

- Երկարակեցություն (80-90 տարի)

- Ամրություն, հուսալիություն, կայունություն

- Կառուցվածքի կայունություն արտաքին գործոնների ազդեցության նկատմամբ

- Թեթև և էկոլոգիապես մաքուր ( տոքսիկ նյութերի արտանետման բացակայություն)

- Ոչ մի խոչընդոտ  դիզայնի համար

- Լայն գունային գամմա

 

Մեզ մոտ Ձեզ  սպասվում են.

  -  Ցածր գներ

  -  Պատվերի կատարում ժամանակակից  սարքավորումներով

  -  Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում

 

Մեր մասին

 

Օգտվեք «ԷԿՈՊՐՈՏԵԿՏ» կազմակերպության ծառայություններից:

Ներդրում ունեցեք մոլորակի փրկության գործին, հոգ տարեք ձեր և շրջապատի առողջության մասին:

Մարդու կյանքը սկվում և ավարտվում է բժշկական հաստատություններում, սակայն մեզ երբեք չի մտահոգում, որ մեր բուժօգնության հետևանքով առաջացած թափոնները կարող են կործանել շրջակա միջավայրը և վտանգ հանդիսանալ մարդու առողջության համար:

Դրանք բժշկական թափոններն են:

Սկսած 2010 թ.-ից «Էկոպրոտեկտ» ընկերության հատուկ մասնագիտացված թիմը զբաղվում է բժշկական թափոնների հավաքման, փաթեթավորման, տեղափոխման և հատուկ պայմաններում ոչնչացման գործով: